Հայկական զինուժ «ոչնչացնելու» մասին ադրբեջանցիների տարածած տեսանյութը շատ ուշադիր ուսումնասիրեցի։Ակնհայտ երևում է, որ մեքենաների ուղղությամբ արձակված վեց արկերից և ոչ մեկը մեքենաներին չի դիպչում։ Ամենամոտը մոտավորապես 2֊3 մետր հեռավորությամբ է պայթում, որից հետո բարձրացած ծխի ամպը փակում է ամբողջ տեսարանը։ Տեսանյութը հենց այդտեղ էլ ընդհատում է, որովհետև, ամենայն հավանականությամբ, հաջորդ կադրում պիտի երևար, որ մեքենային ոչ մի բան չի եղել և այնտեղ գտնվող զինվորները բարեհաջող դուրս են գալիս։Իմ կողմից ավելացնեմ, որ համաձայն իմ տվյալների, ադրբեջանցիների այդ գործողության արդյունքում մեր զինվորներից ոչ ոք չի տուժել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10208415093634620
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



