Խոյ
Այսօր աստղերը Խոյերին խորհուրդ են տալիս կատարել մի շարք փոփոխություններ իրենց կյանքում: Բայց այդ փոփոխություները այնպիսին պետք է լինի, որ դուք շուտ չձանձրանաք: Օրը բարենպաստ է սիրելիիդ հետ վեճերը վերացնելու համար:
Ցուլ
Այսօր Ցուլերը կունենան առողջական մի շարք խնդիրներ: Բացի այս՝ աստղերը խորհուրդ չեն տալիս կատարել խոշոր գնումներ: Իսկ սիրելիի հետ հարաբերության մեջ պահպանեք զգոնություն:
Երկվորյակ
Հիանալի օր է Երկվորյակների համար աշխատանքային խնդիրները կարգավորելու համար: Դուք պետք է լինեք պատասխանատու, ջանասեր եւ նպատակասլաց, որպեսզի կարողանաք դուրս գալ դժվարություններից: Կտրուկ որոշումներ մի կայացրեք:
Խեցգետին
Բարդ օր են կանխատեսում աստղերը Խեցգետինների համար: Ընթացիկ հարցերին այդքան էլ լուրջ մի վերաբերվեք: Օրվա երկրորդ կեսին դուք կունենաք ձեր ընկերների, հարազատների կարիքը՝ ծանր օրը մոռանալու համար:
Առյուծ
Այսօր գնումներ կատարելու ընթացքում կարող եք երկմտանքի առջեւ կանգնել եւ չկողմնորոշվել: Այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին այսօր գնումներ չկատարել, քանի որ այն չի ստացվի ձեզ մոտ: Հիանալի օր է այն ձեր ընտանիքի հետ անցկացնելու համար: Հնարավոր են նոր ծանոթություններ:
Կույս
Ընտանիքում կարող են առաջանալ մի շարք խնդիրներ: Անհնարին երազանքների իրականացման ցանկություն կունենաք: Օրվա երկրորդ կեսին ձեզ կհրավիրեն ռոմանտիկ հանդիպման:
Կշեռք
Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս թողնել բոոր աշխատանքները եւ ընթերցել գեղարվեստական գիրք կամ դիտել ֆիլմ: Այն ձեզ հաճույք կպաճառի:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ձեզ սիրո խոստովանություն անեն, բայց այդ հարաբերությունը երկար չի տեւի:
Կարիճ
Բազմազբաղ օր է Կարիճների համար: Նրանք մտածում են ոչ միայն իրենց խնդիրների մասին, այլեւ ընկերների, ընտանիքի մասին եւս: Աստղերը հուշում են, որ չի բացառվում, որ կարիճները ունենան նոր թշնամիներ:
Աղեղնավոր
Ոչ բարենպաստ օր են կանխատեսում աստղերը Աղեղնավորների համար: Խնդիրներ կառաջանան աշխատանքի վայրում: Մտերիմներիդ հետ շփվելիս զգույշ արտահայտվիր, որպեսզի կարողանաս խույս տալ կոնֆլիկտներից:
Այծեղջուր
Օրը բարենպաստ է անձնական հարցերը լուծելու համար: Օրվա ընթացքում կունենաք նոր գաղափարներ, ծրագրեր: Եթե մի փոքր ջանք գործադրեք, ապա անպայման այն կիրականանա: Այսօր հնարավոր է ունենաք առողջական խնդիրներ:
Ջրհոս
Թե՛ գործնական, թե՛ ֆինանսական հաջողություններ կունենաք: Անձնական հարաբերություններում կլինեն փոփոխություններ: Այսօր կստանաք անակնկալ նվերներ ձեր սիրելի մարդկանց կողմից:
Ձկներ
Աստղերը խորհուրդ են տալիս ֆինանսական հարցերով չզբաղվել այսօր: Դուք կարող եք կտրուկ ռիսկային քայլեր կատարել, որ կունենան վատ ավարտ: Փորձեք խուսափել վեճերից: