Ամեն նահանջ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահական ընտրությունները, այս անգամ չափազանց հետաքրքիր զարգացումներ են ստանում: Նախագահի թեկնածու՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառոցելու ծրագիրը, Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների մուտքը կասեցնելու նպատակով: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ Թրամփի ծրագրի այս դրույթը պետք է դժգոհություն բարձրացներ ազգությամբ մեքսիկ ընտրողների մոտ, սակայն Թրամփի մեքսիկ ընտրազագանվածը, որն ի դեպ ամենախոշորներից է ԱՄՆ-ում ոգևորված աջակցում է պատ կառուցելու գաղափարը առաջադրած թեկնածուին:Բանն այն է, որ արդեն իրենց կեցությունը օրինականացրած մեքսիկները թշնամաբար են տրամադրված Մեքսիկայից եկած նոր ներգաղթյալներին: Այս երևույթը ես անվանում եմ մեքսիկական չուզողություն և հենց այդ չուզողությունն է, որ հսկայական ձայներ է բերում Թրամփին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել