Ընդդիմադիրները մեզանում ավելի շատ ու ավելի շուտ մրցում են միմյանց հետ առավել «ընդդիմադիր» լինելու հարցում, քան թե իշխանության հետ՝ իշխանության հասնելու հարցում:
Իսկ դա ոչ միայն նշանակում է, որ մեզանում գործնականում բացակայում է կայացած «ընդդիմության ինստիտուտը», որն ունակ է ներկայացնել ՀՀ-ի քաղաքացիների՝ մի բավական մեծ սեգմենտի շահերը, այլ նաև փաստում է այն մասին, որ նման վարքաձևի արդյունքում ընդդիմադիրները՝ որպես քաղաքական ուժ կամ սպառվում են, կամ մարգինալացվում՝ դրանից բխող հետևանքերով:

Ավելին՝ որքան էլ տարօրինակ է, սակայն ընդդիմադիրների մի մասը, մեր հասարակության քաղաքական համակարգում առաջնորդվում են քաղաքական պայքարի իրականացման զգայական ու ռոմանտիկ ընկալում/ըմբռնումներով՝ իրենց հնարավոր հաղթանակը ընտրություններում կապելով «ժողովուրդը փողոց դուրս կգա» դիտարկման հետը: Նման գործելաոճը, որը, փաստորեն, քաղաքական պայքարի դուրս եկած կուսակցության ռազմավարության մի կոնկրետ փուլում «գործող անձ» է դիտարկում ամորֆ ու անորոշ այնպիսի հանգամանք, ինչպիսին «ժողովուրդի փողոց դուրս գալն» է, դատապարտված է:

Մի քիչ անհասկանալի է. այսքան տարի քաղաքական ձախողումներն առհասարակ որևէ բան կարծես չեն սովորեցրել մեր՝ մի շարք քաղաքական ուժերի, իսկ դա նշանակում է, որ նրանք պետք է սպասեն քաղաքական դաշտում հերթական ձախողումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել