Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով հետ նահանջել, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երևակայության արդյունքն է. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ավելին, այսօր ժամը 15:20-ի սահմաններում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր:
ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատժիչ գործողությունների և վերջինիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/04/pn-pb/1952968
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



