ՌԴ-ն, Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան համատեղ կլուծեն սիրիական հարցըBarometer.am-ը գրում է.

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Իտալիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության հարցը: Այս մասին նշվում է Կրեմլի պաշտոնական էջում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
 
"Բարձր գնահատական է տրվել ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին, որոնք ստացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը։ Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է և առաջին դրական արդյունքներն է տալիս, և գլխավորը՝  նախադրյալներ է ստեղծում Սիրիայում քաղաքական գործընթացների համար՝ ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական երկխոսության հաստատման համար",-ասված է հաղորդագրության մեջ:
 
Բացի այդ, առաջնորդներն աջակցության են հայտնել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզին:

Նաև նշվում է, որ Սիրիայի իշխանությունների որոշումը՝ անցկացնել խորհրդարանական ընտրություններ, չի խանգարի խաղաղ գործընթացի իրականացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել