Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Իտալիայի առաջնորդները քննարկել են Սիրիայում իրավիճակը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Օլանդը նաև նշել է, որ հեռախոսային բանակցություններն օգտակար են եղել։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ եվրոպացի առաջնորդները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են ազդել Սիրիայի իշխանության վրա՝ հակամարտության լուծման համար։
Նա նշել է, որ բոլոր կողմերը համակարծիք են եղել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը հնարավորինս արագ սկսելու հարցում։
Զրույցի ընթացքում առաջնորդները պայմանավորվել են հետագայում ևս Սիրիայի հարցով հեռախոսային կոնֆերանսներ կազմակերպել։
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմին հետևելու են համատեղ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի առաջնորդներից բացի հեռախոսազրույցին հնարավոր է մասնակցի ևս մեկը։ Իտալիան դարձել է քննարկման 5-րդ կողմը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/04/syria-putin/1952630
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



