Կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքում որպես «կարուսելի» դեմ առաջարկվող մեխանիզմ քվեաթերթիկ ու ծրար դակելը ավելորդ խառնաշփոթ է առաջացնելու ընտրատեղամասում: Ընտրատեղամասում խառնաշփոթ է առաջացնելու նաև քվեաթերթիկը բարդացնելը, ինչը ստեղծելու է կուտակումներ: Իսկ կուտակումները, ինչպես հայտնի է, հենց խախտումների համար լավագույն միջավայրն են: Ստացվում է, որ իշխանության կողմից առաջարկվում է մեխանիզմ, որը պետք է խոչընդոտեր ընտրակեղծարարությանը, ինչը սակայն առաջացնելու է պայմաններ հենց այդ ընտրակեղծարարության կիրառման համար: Ինչ վերաբերում է համամասնության մեջ մեծամասնական տարրեր ներմուծելուն, ապա, եթե այն փոփոխության ենթակա չէ իշխանության համար, առաջարկում եմ համապետական քվեաթերթիկի փոխարեն որևէ կուսակցության (կամ կուսդաշինքի) ցուցակը բաժանել 13 ընտրատարածքների վրա՝ յուրաքանչյուր կուսակցության (կամ կուսդաշինքի) համար ունենալով ընդամենը մեկ՝ խնձորեսկցի, օրինակ, տատիկի կամ պապիկի համար ընկալելի քվեաթերթիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: