Մարդիկ կան, որ McDonald`s-ի Հայաստան չգալու լուրով էնպես են ոգեւորվել, որ գիտեցողն էլ գիտի, թե Հայաստանում առավոտից երեկո էկոսնունդ են օգտագործում ու McDonald`s-ն էլ պտի գար հարամ աներ: Հլը մի հատ համեմատեք էլի Երեւանի fast food-ի օբյեկտները McDonald`s-ի հետ ու պատկերացրեք, որոնք են ավելի նման բակտերիոլոգիական զենքի՝ McDonald`s-ի սնունդը, թե Երեւանի փողցներում, գետնանցումներում, կամ չգիտեմ ինչոցների ու ում մոտերի անհայտ ծագման մսով պատրաստված քաբաբները, շաուրամները, հոթ դոգերը լահմաջոները ու մնացածը: Էնպես չի, որ McDonald`s-ի ֆան ակումբի անդամ եմ, բայց կարծում եմ, որ McDonald`s-ը՝ հանրահայտ բրենդերի իսկական սով զգացող Հայաստանը կարող էր մի փոքր գունավորել: Առանց այն էլ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել հանրահայտ անունները, եղածներն էլ ամեն Աստծո օր սպասում են, թե ՏՄՊՊՀ ինչ օյին է բերելու գլխներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: