Բոլորս էլ գիտենք, որ բնակարանային խնդիրը հանդիսանում է նոր ստեղծվող ընտանիքների, ինչպես նաև ընտանիքների մեծացման հիմնական խոչընդոտներից մեկը: Այս խնդիրը հատկապես ակնառու է մարզային քաղաքներում:
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում որոշվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական կառավարչական հաշվեկշռում հաշվառված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող` «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հանրակացարանի բնակելի տարածքները հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ տարածքներում բնակվող ՀՀ քաղաքացիներին:
Հարկ է նշել նաև, որ որոշման համաձայն կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանի անհատույց օգտագործման պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը պետք է իրականացնվի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: