Ըստ վիճակագրության այժմյան երեխաները ավելի քիչ են քնում, քան մենք կամ մեզանից մեծերը նույն տարիքում, օրինակ` երկու տարեկան երեխան մոտ 40 րոպե ավելի քիչ է քնում, քան մեկ սերունդ առաջ ծնված իր հասակակիցը: Անկեղծ ասած դեռ չեմ հասկանում դա ինչի հետ է կապված, բայց արդեն գտել եմ որոշ պատասխաններ, որոնց հետևողական լինելուց հետո բալիկի քունը անհամեմատ կարգավորվում է.1. Երեխային շատ ուշ քնեցնելը: Շատ դժվար է քնեցնել գերհոգնած երեխային, իսկ քնելուց էլ արթնանում են ավելի շուտ ու անհանգիստ, քան այն դեպքում, երբ կքներ հանգիստ ժամանակ:
2.Քնած ժամանակ երեխային շարժելը: Դա կարող է լինել սլինգ, օրորոց, ձեռքին կամ մեքենայում երկար քնած երեխաին պահելը: Շարժելը և օրորելը պետք է օգտագործել միայն երխային հանգստացնելու համար: Շարժման մեջ քնած երեխան խորը քնած չէ, հետևաբար կարթնանա երբ էլ չշարժենք ու կարթնանա քունը չառած ու անհանգիստ:
3. Ուշադրությունը շեղող առարկաներ: Երաժշտական կամ լուսարձակող խաղալիքները համ հեռախոս: Սրանք ըստ իրենց բնույթի վառ գույներով և տպավորիչ ձայներով են: Շատ հեշտ կարող են շեղել երեխայի ուշադրությունը քնից: Երեխայի սենյակում ցանակալի է լինի միայն թույլ ու հանդարտ լույսով լուսամփոփ:
4. Երեխայի քնի արարողակարգի խանգարում: Դա կարող է լինել լողացնելը, կամ մաքուր օդին զբոսանքի տանելը: Փորձենք չխախտել այն ինչին սովորել են երեխաները:
5. Անհետևողականություն: Երբ ինչ-ինչ պատճառներով երեխաի քունը կիսատ է մնում , դա կարող է լինել անսպասելի ձայները կամ երեխաին ահնահգստացնող այլ բան, պետք է փորձել նորից քնեցնել, որպեսզի չխախտվի երեխայի քնի ռեժիմը:
6. Շատ վաղ շրջանում երեխային տեղափոխելը <<մեծական>> մահճակալ: Մենք ծնողներս հաճախ կարծես շատ ենք շտապում երեխաներին ավելի մեծ տեսնել, դա կլինի սննդի ընտրությունը և <<մեծական>> մահճակալ տեղափոխելը: Պետք չէ շտապել:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=462634300588861&id=100005268848657&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



