Շիրակի նորանշանակ մարզպետ ընկեր-պարոն Հովսեփ Սիմոնյանն իր նշանակման հենց առաջին օրը սաղ իրար է խառնում. լրագրողն ասում է՝ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, ընկեր Հովսեփն էլ մի տեսակ զարմանքով արձագանքում է. «Ոչ, ոչ, ո՞վ ասաց, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է...»....
Ուրեմն, ընկեր-պարոնի համար լավ կամ վատ քաղաք լինելու ցուցիչն ու չափանիշը քաղաքական կողմնորոշման, ընդդիմադիր լինել-չլինելու մեջ է. եթե հետեւենք նրա այս տրամաբանությանը, ապա ըստ նրա, Գյումրին լավ քաղաք է, քանի որ ընդդիմադիր չէ (իր ասելով ընդդիմադիր չէ): Այդ նույն՝ հովսեփական տրամաբանությամբ, եթե Գյումրին ընդդիմադիր լիներ, ապա վատ քաղաք կլիներ....
Ուրեմն, ըստ ընկեր-պարոն Հովսեփի, ոչ ընդդիմադիրն ու լավը համարժեք են իրար, իսկ ընդդիմադիրն ու վատն էլ՝ իրար....
Տիպիկ հայկական իշխանական սահմանափակ մտածողություն...