Նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուների առաջին հանդիպմանը, երբ դեռ չէր հաստատվել Զորի Բալայանը, և իհարկե, բացակայում էր գլխավոր հավակնորդը, մասնակցում էի նաև ես: Քանի որ հենց սկզբից բոլորը տեսնում էին իշխանության թեկնածուի կողմից պետական միջոցների չարաշահումը, ընտրարշավում ստեղծված ահավոր պայմանները (արդեն բռնությունների ալիք էր սկսվել մյուսների նկատմամբ), ես թեկնածուներին առաջարկեցի հանել իրենց թեկնածությունը և Լ.Տեր-Պետրոսյանին թողնել մենակ, ճիշտ այնպես, ինչպես Մութալիբովի նկատմամբ վարվեցին Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի թեկնածուները: Դա ամենալավ բողոքի քայլը կլիներ՝ ապացուցելու ժողովրդին, որ իշխանության կողմից խախտվում է ժողովրդավարությունը: (Հատված 12 մայիսի, 1992թ. թիվ 41. «Անկախություն»)

22 տարի առաջ էլ իրավիճակը նույնն էր, ոչինչ չի փոխվել, մինչև ե՞րբ պետք է ինքնախաբեությամբ զբաղվենք...

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել