Panarmenian.net-ը գրում է.

«Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ բազմակողմանի զարգացած, հետաքրքիր խաղացող է ու մեծ ապագա ունի եվրոպական ֆուտբոլում: Այդ մասին «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ, Յուրի Ջորկաեֆի հայր Ժան Ջորկաեֆը:

«Չեմ զարմանա, եթե արդեն ամռանը նրան հրավիրեն «Ռեալ», «Բարսելոնա» կամ անգլիական թոփ-ակումբներից որևէ մեկը», - նշել է նա:

Ջորկաեֆը խոսացել է նաև հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին: Նա նշել է, որ Բերեզովսկին, իր կարծիքով, ազգային հավաքականի լավ մարզիչ կլինի:

Բունդեսլիգայի 28-րդ փուլում «Հոֆենհայմի» դեմ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո Մխիթարյանի միջին գնահատականը ըստ Whoscored վարկանիշի հասել է 7.98-ի, ինչի շնորհիվ Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների վավագույն հնգյակում՝ Լուիս Սուարեսի, Նեյմարի, Լիոնել Մեսիի, Զլատան Իբրահիմովիչի ու Գարեթ Բեյլի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել