Բիզնեսի կամ ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման համար վարկ վերցնելու գործընթացը ընդունված է ողջ աշխարհում: Մեզ մոտ նույնպես՝ հիշյալ գործընթացը լայն թափ է առել:
Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերը, մասնավորապես 2011-2014 թվականներին սուբսիդավորվել է գյուղացիական վարկերի 4, առավել անբարենպաստ 225 համայնքների համար՝ 6 տոկոսը: Սակայն սկսած 2015 թվականից հանրապետության բոլոր համայնքների համար սուբսիդավորվել է տրամադրված վարկերի 6 տոկոսը:
Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը շարունակվելու է նաև այս տարի՝ 2016-ի մարտի 1-իս սկսած: Հարկ է նշել նաև, որ ընդհանուր առմամբ, 2015-ին 1-ին և 2-րդ փուլերով տրամադրվել են շուրջ 15.2 մլրդ դրամի վարկային միջոցներ, իսկ տրամադրված վարկերի քանակը կազմել է շուրջ 21.5 հազար: