Օրերս Տավուշի մարզում տեղի է ունեցել ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցություն:
2011 թվականից սկսած մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 1) ծրագիրը, որը հատկապես անասնապահության ոլորտում մարզում գրանցվել է զգալի առաջընթաց:
Շատ կարևոր է, որ սահմանամերձ Տավուշում 2015 թվականին գյուղատնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված առաջընթացը, մասնավորապես 2015 թվականին մարզում շուրջ 1000 հեկտար լրացուցիչ ցանքս է կատարվել, և շուրջ 750 հեկտարով ավել աշնանացան:
Հարկ է նշել, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին փուլում Տավուշի մարզից նախատեսված 10 համայնքի փոխարեն ընդգրկվել է 13-ը, որտեղ բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, մասնավորապես կառուցվել են 7,5 կիլոմետր ջրագծեր, 29 խմոցներ են տեղադրվել, համայնքներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր գյուղտեխնիկա: