Վերջին շրջանում ակտիվ քննարկումների առիթ է հանդիսանում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների համար վճարվող պետական տուրքերի ու ներկրման դյուրացման խնդիրը: Օրերս ՀՀ վարչապետի առաջարկով սկսվել են քննարկումները, որի շնորհիվ էլ մեկնարկել է ԵԱՏՄ երկրներից ներկրվող մեթենաներին ԱԱՀ վճարից ազատելու գործընթացը:
Բացի վերը նշվածից, առաջարկվում էր, որպեսզի ԵԱՏՄ երկրների մեքենաների համար «Վերին Լարս» անցակետում բացվեր առանձին միջանցք:
Հիմա արդեն հայտնի է դարձել, որ գործադիրը ՌԴ իր գործընկերներին արդեն իսկ առաջարկել է վերոհիշյալ միջանցքի ստեղծումը: Լրատվամիջոցների փոխանցմամաբ հարցը դեռ քննարկման փուլում է և այժմ հայտնի չէ՝ անհրաժեշտ է այդ նպատակով ճանապարհի լայնացում, թե ոչ: Սակայն որևէ տարբերակի ընտրության դեպքում հաշվի է առնվելու տարածքի ռելիեֆային առանձնահատկությունները:
Հարկ է նշել, որ տարածքն արդեն ուսումնասիրվել է, հնչել են առաջարկներ, այնպես որ կանխատեսելի է, որ որոշումները շուտափույթ կընդունվեն: