2016-ի հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 5,5 տոկոսով։ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությանն համաձայն, ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում՝ 15,7 տոկոս, գումարային առումով հասնելով 94,4 մլրդ դրամի:
Աճն արդյունաբերությունում տեղի է ունեցել հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ: Մասնավորապես, մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալներն 2015-ի հունվարի համեմատ ավելացել են 76,5 տոկոսով: Նկատելի աճ են արձանագրել նաեւ ծխախոտի արտադրությունը՝ 51,5 տոկոսով, էլեկտրական սարքավորումների արտադրությունը՝ 43,7 տոկոս, ոսկերչական արտադրանքի արտադրությունը՝ 43,4 տոկոս, կահույքի արտադրությունը՝ 26 տոկոս, հագուստի արտադրությունը՝ 23,6 տոկոս եւ այլն: Մշակող արդյունաբերույան ծավալները նվազել են՝ 6,3 տոկոսով: