Խոյ

Օրվա ընթացքում  հնարավոր է Խոյերին առաջարկեն մասնակցել միջոցառումների կամ երեկույթի: Մի մերժեք, քանի որ այն շատ հետաքրքիր կանցնի, եւ դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում: Այսօր Խոյերը ամեն մի փոքրիկ բանից կարող են տխրել: Բայց ձեր տրամադրությունը ձեզանից է կախված: Բարենպաստ օր է գնումների համար:

Ցուլ

Այսօր ծանրաբեռնված օր են կանխատեսում աստղերը Ցուլերին: Հնարավոր է, որ այնպիսի քայլեր կատարեք, որ շրջապատի կողմից ոչ սովորական ընդունվեն: Աստղերը խորհուրդ չեն տալիս փոփոխություններ կատարել  ձեր անձնական կյանքում, աշխատանքում: Մեծ հավանականություն կա, որ կունենաք  առողջության հետ խնդիրներ:

Երկվորյակ

Դուք ոչ միայն մտահոգված եք ձեր խնդիրներով, այլեւ մեծահոգաբար օգնում եք ուրիշներին: Աստղերը լարված եւ սթրեսային օր են կանխատեսում Երկվորյակներին: Օրը անհաջող է նոր ծանոթությունների համար:

Խեցգետին

Հետաքրքիր օր են կանխատեսում աստղերը Խեցգետինների համար: Հիանալի օր է նոր ծանոթությունների համար: Հավանականություն կա, որ ձեզ կհրավիրեն թատրոն, կինո կամ զբոսանքի, որը կանցնի շատ լավ:

Առյուծ

Անակնկալներով հարուստ օր է Առյուծների համար: Ամեն ինչ կլինի ձեր ցանկությամբ: Պատասխանատվությամբ կմոտենաք ձեր աշխատանքին, որպեսզի խուսափեք սխալվելուց: Կլինեք շատերի ուշադրության կենտրոնում:

Կույս

Դու կարողանում ես հասկանալ, թե ինչ են ցանկանում մտերիմներդ, իսկ ահա սեփական ցանկությունների վրա կենտրոնանալ քեզ մոտ չի ստացվում: Հնարավոր է քեզ օգնության հասնեն համախոհներդ, սակայն դժվար թե կարողանան գոհացնել քեզ:

Կշեռք

Այսօր շատ լավ օր է ծանոթությունների, գործնական եւ անձնական հարցերը կարգավորելու համար: Օրը բարենպաստ է գործարքներ կնքելու համար:

Կարիճ

Դու էներգիայով լի ես և վճռական: Այսօր դու ցանկություն չունես մենակ գործել և սպասում ես մտերիմներիդ օգնությանը: Բարենպաստ օր է գնումներ կատարելու համար, հատկապես՝ խոհանոցային իրեր:

Աղեղնավոր

Միգուցե տհաճ անակնկալներ լինեն, սակայն դու կկարողանաս հաղթահարել դժվարությունները: Չի բացառվում՝ տարաձայնություններ լինեն գործընկերներիդ հետ: Զգույշ եղիր մտերիմներիդ հետ շփվելիս, հնարավոր է մանրուքի հետևանքով կոնֆլիկտ ունենաս:

Այծեղջուր

Դու շատ զգայուն ես, նյարդայնանում ես ամեն մանրուքից: Աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել այն ամենով, ինչ քեզ համար հաճելի է: Չի բացառվում՝ լինեն դրամական մուտքեր: Օրը հարմար է բնակության վայրը փոխելու համար:

Ջրհոս

Ճիշտ կլինի հետևես ուրիշների օրինակին, դա կօգնի քեզ նոր սխալներ չգործել: Միգուցե նոր հաջողություններ գրանցես մասնագիտական ոլորտում: Հնարավոր է հեռվից կարևոր տեղեկություն ստանաս:

Ձկներ

Հնարավոր է դժվարությունների առաջ կանգնես, սակայն ինչքան շատ են առաջադրանքներդ, այնքան ավելի ոգևորությամբ ես գործում: Օրը հարմար է մտերիմներիդ հետ հանդիպելու համար, որոնց վաղուց չէիր հանդիպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել