Որոշ ցեխաջուր սիրող լրատվամիջոցների, նույն ցեխը նախընտրող քաղաքացիների, նույնիսկ հասարակությանը զանազան ակցիաներից հայտնի տարբեր ակտիվ քաղաքացիների ուզում եմ ուղղակի մի հիշեցում-ուղղում հղել:
Բնավ չուզենալով որևէ մեկի վրա ցեխ կամ ցեխաջուր շպրտել, չընդունելով որևէ քաղաքացու վիրավորելու, ծեծի , բռնության, ավելին-կտտանքների ենթարկելու բռի գործելաոճը, ում կողմից էլ որ կիրառվի, ուղղակի կցանկանայի, որպեսզի հետագայում բովանդակային առումով <խզումը> քիչ աչքի զարնի կամ տերմինների փոփոխությունը ավելի լավ քողարկելու համար այսուհետ գրառումներում, հոդվածներում մասնավորապես չօգտագործել այսպիսի նախադասություններ համապատասխան բառակապակցություններով՝ օրինակ
-այս կամ այն անձը աչքի է ընկել տարբեր ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ակցիաներին ակտիվ մասնակցությամբ,կամ
-այս կամ այն անձը հայտնի է իր ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ, և այլ նմանատիպ որակումներ : Հիմնականում նրա համար, որ հետո աստված չանի իրավապահների կողմից բերման ենթարկվելու կամ կալանավորվելու պարագայում օգտագործելով ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ տերմինը, լինի տրամաբանված ու հասկանալի, քանզի ՔԱՂԱՔԱԿԱՆ գործոնը ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆԻՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆԻՑ տարբերող քաղաքացիներ էլ կան ՀՀ-ում: Միգուցե ձեռնատու է, դա այլ հարց է, բայց ուշադիր աչքից չի վրիպում այս որակմանը նախորդող ձևակերպումները: Այսքանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/961138427310686?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել