Էսօր FB օգտատերերից մեկը մտածել է ու կիրակի օրով մի էսպիսի <գիտաֆանտաստիկ> միտք է ծնել՝ < պետք է դադարել ներկայացնել Գյումրին "ամոթի օրվա" ակցիաներով, "դոմիկների քաղաք" պիտակներով, անհույս և դեպրեսիվ ներկերով : Այսպես քաղաքին ու գյումրեցուն "օգնելով" միմիայն ավելի մեծ վնաս է հասցվում : Դուխ տալու տեղ դուխը գցել չարժի>
Հարգարժան դուխ տվողներ գյումրեցուն դուխ տալ պետք չէ, էդ դուխը գյումրեցին ունի ու շատ անգամներ է օգտագործել ու ցույց տվել: Թե համապետական ընտրությունների ժամանակ դեմ ու ոչ ասելով իրեն անտեսած իշխանություններին, թե էն ուժերին որոնք փորձել են պաշտպանել օտար մարդասպաններին: Գյումրին էսօր դուխի կարիք չունի, որ առաջարկում եք, Գյումրին էսօր ուշադրության եւ հոգատարության կարիք ունի, ու կարծում եմ այդ կոլորիտային քաղաքը անուշադրության մատնածներին քնից հանելու միակ տարբերակը էդ դոմիկները ամեն օր մատնացույց անելն է: Որովհետեւ այդ դոմիկներում ՀՀ քաղաքացիներ են ապրում,որոնք անհատ բարերարներից առաջ, պետության ուշադրության կարիքն են զգում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1074755859255927?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել