Ladynews.am-ը գրում է.

Չնայած կարմրաներկը առաջնային դեր չի խաղում դիմահարդարման մեջ, այնուամենայնիվ, այն կարող է ամբողջությամբ փոխել ձեր կերպարը: Ինչպե՞ս ճիշտ քսել կարմրաներկը՝ հաշվի առնելով դեմքի ձևը:

Ընտրում ենք կարմրաներկ

Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես ընտրել կարմրաներկ, քանի որ գոյություն ունեն դրա տարբեր տեսակները՝ կրեմային, փոշի և նույնիսկ՝ մատիտ:

600x580

Կրեմային կարմրաներկն ունի փափուկ նյութակազմվածք և ավելի հագեցած գույն: Այդպիսի կարմրաներկը ձեր դիմահարդարումը դարձնում է  ավելի վառ: Այն քսվում է մատի օգնությամբ, տափակ վրձինով կամ սպունգով:

Հեղուկ կարմրաներկը հաճախ քսում են մատով, սակայն գոյություն ունեն նաև ապլիկատորներ՝ ավելի թեթև քսելու համար:

600x580

Մատիտ կարմրաներկն ունի հեղուկ կազմվածք և ավելի հագեցված գույն: Այդպիսի կարմրաներկը դեմքին հաղորդում է թարմություն ամբողջ օրվա ընթացքում: Դրանք չեն փայլում, մաշկի վրա հետքեր չեն թողնում: Այն կարելի է քսել կամ մատով կամ տափակ վրձինով:

Ավանդական փոշի կարմրաներկերն ունի բազմազան գունային տեսականի: Այն լինում է փայլուն և անփայլ: Ավելի շատ հենց այս կարմրաներկն են կանայք նախընտրում: Այն մեծամասամբ քսում են կլոր վրձինով:

600x580

Գելային կարմրաներկը շատ հեշտ է քսվում: Փոքր քանակը բավական է, քանի որ այն շատ հագեցած գույն ունի: Այն հաճախ քսում են մատի օգնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել