Վարդկես Գասպարիի ազատ արձակումից հետո, ես ուշադիր հետևում էի նրա գործողություններին: Մարմնական ցավը նրան չպետք է թույլ տար, որ այդպես ողջագորվեր կնոջ հետ, որովհետև նրա նկարագրած ծեծի տեսարանից հետո, դժվար թե կապտուկներն ու ցավն այդքան շուտ անցնեին: Մոտ օրերս, եթե Վարդկես Գասպարին դիմի դատաբժիշկներին ու եզրակացության մեջ նշված լինի, որ իրոք Գասպարիին այդպես, առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել ես ներոխղություն կխնդրեմ, բայց դեռ փաստերն այլ բանի մասին են խոսում:

Ադրբեջանական քարոզչամեքենան այդպես էլ չհասկացավ, որ սեձական մեղքերն ուրիշների վրա բարդելով ոչինչի չես կարողանա հասնել: Խոջալուն իրենց ձեռքի գործն էր, Ադրբեջանում ներքին հարցեր լուծելու համար: Հիմա քավության նոխազ են ընտրել հայերին, բայց իրենց քարոզչությունն այնքան վատ են անում, որ ամեն ինչ հակառակ էֆեկտ է ունենում: Ինչևէ շարունակեք նույն ոգով դա մեր համար միայն օգուտ է:

Սահակաշվիլին Ուկրաինայում իր ձիուց չի ցանկանում իջնել: Հերթական քննարկամ ընթացքում նա մի պաշտոնիայի դուրս է հրավիրել քննարկումների դահլիճից: Ասել, որ սխալ է արել չեմ կարող, եթե հարցը վերաբերվում է նահանգին, նահանգապետն այնտեղ է, ինչու՞ պետք է ինչ-որ պաշտոնիայի տեղակալ ներկայացնի նահանգային կառույցներից մեկը, եթե ոչ այդ կառույցի ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել