Արդեն տևական ժամանակ է, ինչ սկսվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը: Վերջինս կարևոր նշանակություն ունի թե ՀՀ-ի և թե մի շարք այլ երկրների միջև առևտրաշրջանառության գործընթացի դյուրացման հարցում:
Օրերս հայտնի է դարձել, որ Ասիական զարգացման բանկը համաֆինանսավորելու է նաև Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությունը:
Հարկ է նշել նաև, որ գործադիրը ցանկանում է այս ճանապարհի կառուցման համար հայտարարվող միջազգային մրցույթներին մասնակցելու հնարավորություն տալ նաև տեղական շինարարական կազմակերպություններին, քանի որ նման մեծ ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների ներգրավումը կխթանի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը և հրաշալի հնարավորություն կլինի տեղական ընկերությունների համար, որպեսզի նման մեծածավալ աշխատանքների փորձ ձեռք բերեն և զարգացնեն իրենց հնարավորությունները: