2015թ. հանրապետությունում արձանագրվել է գյուղմթերք արտադրողների իրացման գների 19,5 տոկոս անկում` նախորդ տարվա 0,8 տոկոս գնաճի դիմաց : Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման գների և մատուցվող ծառայությունների սակագների ինդեքսը կազմել է 99,4 տոկոս` նախորդ տարվա 101,3 տոկոսի դիմաց: Ընդ որում, դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսական ծառայությունների գնման գներն աճել են 6,4 տոկոսով, մեքենա-սարքավորումներինը և պահեստամասերինը՝ 2,5 տոկոսով: Նվազել են՝ սերմնացուի և տնկիների գները՝ 8,4 տոկոսով, բույսերի պաշտպանության միջոցների գները՝ 7 տոկոսով, անասնակերինը՝ 4,8 տոկոսով, գյուղատնտեսական մանր գործիքներինը՝ 1,8 տոկոսով և պարարտանյութերի գնման գները՝ 1,6 տոկոսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: