29/10/2014 , Գրական Թերթ

Վաղը լրանում է Միխայիլ Լերմոնտովի 200-ամյակը: Ես նրան պարզապես պաշտում եմ: Խոսքս նրա պոեզիայի մասին չէ` արդեն ասվածին էլ ի՞նչ կարող ես ավելացնել, բայց թե ինչպիսի արձակ ունի… Եթե այսօրվա ռուսական բելետրիստիկայի «առաջնայիններինե դնենք դրանց կողքին, ապա ոչ միայն այդ արձակի կողքին դնել չի կարելի, այլև ամոթ է:
Երբ խոսք է բացվում Լերմոնտովի մասին, ինձ հաճախ են խնդրում. «Իսկ դուք կարո՞ղ եք ներկայացնել մեր ժամանակի հերոսինե: Չեմ կարող: Բայց կարող եմ ավելի քան որոշակիորեն ասել, որ Պեչորինն ինձ շատ ավելի սիրելի է: Պեչորինը այդուհանդերձ խորապես տառապում է իրերի դրվածքից: Մերօրյա հերոսին նման տառապանքն ընդհանրապես հասկանալի չէ, անծանոթ է: Պեչորինը հոգ է տանում իր պատվի համար, իսկ մերօրյա հերոսին պատիվը այնքան էլ հասկանալի բան չէ: Պեչորինը չի խոնարհվում մահաբեր պարկուճներին, չի ճկվում ղեկավարության առջև, իսկ մերօրյա հերոսի միակ մտածմունքն է, թե ինչպես ճկվի, որ առաջ գնա:
Ոչ, ոչ, Պեչորինը ինձ ավելի քան սիրելի է:
Հիմա մոդայիկ է խոսել հայրենասիրության մասին, խոսել բարձրագոչ ու շատ, ավելի հաճախ` ձանձրալի: Լսելով այդ խոսակցությունները, հաճախ եմ հիշում 18-րդ դարի հրաշալի լեզվագետ ու գրող Սամյուէլ Ջոնսոնին, ով ասում էր. «Հայրենասիրությունը տականքի վերջին հանգրվանն էե: Դե իհարկե, երբ հակաճառելու ու դիմադարձելու ոչինչ չկա, ասում են` «Ես հայրենասեր եմե,- ու քողարկվում են դրանով:
Միայն նկատի ունեցեք, որ ես հայրենասիրության հակառակորդ չեմ, ո՛չ ու ո՛չ, պարզապես դա հասկանում եմ երևի թե ոչ այնպես, ինչպես ոմանք: Հիշեք Լերմոնտովի բանաստեղծությունը.
Прощай, немытая Россия,
Страна рабов, страна господ,
И вы, мундиры голубые,
И ты, им преданный народ.
Այսօր նման բանաստեղծությանը կհետևեր ռուսաֆոբության մեղադրանք: Ի՞նչ, Լերմոնտո՞վն է ռուսաֆոբ: Ծիծաղելի է: Լերմոնտովը հայրենասեր է այդ բառի ամենահիասքանչ նշանակությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել