Բարեկամներ։ Կարող եք այցելել այս կայքը և ծանոթանալ իմ նախընտրական տնտեսական ծրագրի հետ՝ «Ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն»։ Բացի այդ, շուտով կայքում կլինեն նաև արտաքին քաղաքականության ուրվագծերը և ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտները։ Վերը նշված տնտեսական ծրագիրը ես համարում եմ այն ձեռնոցը, ինչը նետում եմ իշխանությանը։ Այն ծրագիր է բառի բուն իմաստով. կարգախոսների կամ ցանկությունների շարան չէ, կոնցեպրիա չէ, ծրագրային դրույթներ չեն։ Այն սահմանափակ ժամանակի և ռեսուրսների մեջ գործողությունների համակցություն է՝ ելքային կոնկրետ արդյունքներով։ Առաջիկայում կտպագրվի դրա գրքույկային տարբերակը, կլինի պաշտոնական շնորհանդես։ Այնպես որ, ծրագրում որոշակի, ոչ շատ էական փոփոխություններ կլինեն։ Շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս և ուսանողներիս թանկագին դիտողությունների համար։ Իշխանությունը չներկայացնող թեկնածուներին՝ խնդրեմ, եթե դուք էլ ինձ տրամադրեք ձեր ծրագրերը (կրկնում եմ, սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների մեջ մակրոտնտեսական գործունեության պլան, այլ ոչ թե պարզապես ցանկություններ), ապա մեծ հաճույքով կմասնակցեմ ցանկացած բանավեճի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hrant.bagratyan/posts/482659905105433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել