Ընտրությունների նախօրեին քաղաքական դաշտում տիրող ռոմանտիզմի աճը ՀՀ-ում ուղիղ համեմատական է ընտրակաշառքների ծավալի աճին: Այս հոդվածի վերնագիրը կարդալիս մտաբերեցի Թոմաս Մորին և Թոմազո Կամպանելլային, ովքեր, հավանաբար, կնախանձեին քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին, ում մտքերը իրենց ուտոպիզմով ջախջախում են Մորի «Ուտոպիա» աշխատությունը (որտեղ նկարագրված է իդեալական հասարակարգ՝ հիմնված հավասարության սկզբունքի վրա և առանց մասնավոր սեփականության) և Կամպանելլայի «Արևի քաղաքը» ուտոպիական վեպը (որը լի է լուսավոր երազանքով մարդկային համակեցության լավագույն կառուցվածքի մասին):
Այսօր անիմաստ է անգամ մտածել ընտրակաշառք բաժանողների մասին, երբ մեր կյանքում կաշառքը դարձել է ամենասովորական երևույթներից մեկը. շուտով, հավանաբար, ուսանողները ամսվա վերջում կսպասեն իրենց «կրթակաշառքներին», աշխատողները` «աշխատակաշառքներին», թոշակառուներն էլ՝ «ծերության կաշառքին»:
Հ.Գ.1. Փաստորեն, անուղղակիորեն Անդրեաս Ղուկասյանը ցանկանում է առանց իշխանության և ընդդիմության թողնել մեր ժողովրդին` առաջարկելով լուծարել ընտրակաշառք բաժանող կուսակցությունները:
Հ.Գ.2. Հայաստանը կդառնա անկուսակցական քաղաքական համակարգ ունեցող եզակի պետություն աշխարհիս երեսին:
Կից նյութն` այստեղ