Միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներմուծվող ապրանքների համար գործող իրավակարգավորումները բազմաթիվ անգամներ թյուրիմացությունների առիթ են հանդիսացել:
Վերը նշված խնդրի լուծման համար օրերս ՀՀ կառավարությունը հստակեցրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող և չհանդիսացող պետություններից միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ներմուծումների դեպքում գործող կանոնակարգերը։
Հստակեցման արդյունքում հաստատվել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից քաղաքացիների կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծումների դեպքում, եթե ապրանքի ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը՝ 200 հազար դրամը, ապա որևէ գանձում չի իրականացվում։ Ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից նման առաքումներ կատարելուն, ապա այդ դեպքում առկա է տարբերակված մոտեցում։ Նույն ամսվա ընթացքում մեկ անգամ մինչև 30կգ և 200 հազար դրամը չգերազանցող մաքսային արժեքով առաքումների ժամանակ որևէ գանձում չի կատարում։