Տնտեսական այս կամ այն ճյուղի ցուցանիշների լավագույն համեմատականներից մեկը արվում է տարեկան կտրվածքով: Այդքան էլ օբյեկտիվ չէ համեմատել տվյալ ամսվա ցուցանիշը նախորդի հետ, և տալ հիմնական գնահատական:
Համեմատելով հունվար ամսվա տվյալները մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշների հետ, պարզ է դառնում,որ մեր երկրի տնտեսական ակտիվությունը աճել է 5.5%-ով:
Աճի վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի 1.5%, շինարարության ծավալի 5.1%, ինչպես նաև արտահանման ծավալների 5.6%-անոց աճը:
Աճի միտումներ են նկատվում նաև շինարարական և ծառայությունների ոլորտներում: Առաջինի դեպքում խոսքը գնում է շինարարական խոշոր նախագծերի իրականացման, իսկ երկրորդի դեպքում՝ գարնանը գյուղատնտեսական արտադրանքի ավելացման մասին:
Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է գրանցվել նաև արտահանման ոլորտում: 5.6%-անոց աճը խոսում է տվյալ ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետության առաջին «պտուղների» մասին: