Վերջին շրջանում, պաշտոնական տվյալների համաձայն, ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես ՌԴ-ից ավելացել են տրանսպորտային միջոցների ներկրումները: Հիշյալի հետ զուգընթաց սկսել են շրջանառվել հակասական կարծիքներ ներկրվող ավտոմեքենաների համար տրվող ԱԱՀ-ի վճարների շուրջ:
Այսօր վերը նշված խնդիրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով մտցվել է կառավարության նիստի օրակարգ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ սույն հարցը այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել: Վերջինս ԵՏՄ-ի համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից:
Եթե վերհիշենք, ապա վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունն անընդհատ քննարկումներ է ունեցել ԵՏՄ իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիցասող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ:
Հատկանշական է, որ այս հարցին անդրադառնում են բարձր մակարդակով և կարելի է փաստել, որ հարցի լուծումը սարերի հետևում չէ: