Վարդգես Գասպարեուն ճամփել են հոգեբուժարան, որոպեսզի պարզեն, թե ի վերջո էս մարդը հոգեկան հիվանդ է, թե ոչ։ Նորմալ պրակտիկա է, առավել ևս, որ Վարդգես Գասպարուն ադեկվատության մեջ մեղադրելը մեղք է։ Ի վերջո, մեկն այս մարդուն հիշո՞ւմ է որևէ այլ կերպարում, քան գետնին պառկող, ոստիկանների վրա տեղի-անտեղի գոռացող, անհասականալի ու նույնիսկ մառազմատիկ մտքեր արտահայտող ու առհասարակ՝ տաօրինակ վարք դրսևորող ակծիվիստինն է։ Ես որ չեմ հիշում։
Նման վարքը կարելի է բացատրել 2 ձևով․ կամ Գասպարին դա անում է դիտավորյալ ու ինչ-ինչ դիվիդենտներ է շահում այդ կերպ, կամ էլ Գասպարին իսկապես աննորմալի մեկն է, ով լուրջ հոգեկան խնդիրներ ունի ու կարող է անմեղսունակ ճանաչվել։ 3-րդ տարբերակ չկա ու ցանկացած պարագայում, այն, ինչ անում է Գասպարին՝ չի կարրելի նորմալ անվանել։
Հիմա հասկանում եմ, որ որոշ խոչաղ տղերք ու ազատական կերպարներ սվիններով կընդունեն ասածս, առավել ևս, որ SaveGaspari ֆլեշմոբին արդեն հասցրել են միանալ Մհեր Արշակյանն ու այլ ոչ պակաս շուստրի պայքարիստներ, բայց այ հայեր ջան, այ Ձեր ցավը տանեմ, որքա՞ն կարելի է մի ծայրահեղությունից՝ մյուսը գնալ։ Գործող իշխանությունների ամենամութ կողմերն անգամ չեն արդարացնում առկա ընդդիմության օրիմիտիվությունն ու քաղտեխնոլոգիաների արսենալի ընտրությունը։ Այդ քաղաքական զիանոցի զենքերից մեկն էլ Գասպարին է։ Ախմախ զենք ա, բայց դե հիմա իրան կիրառում են։
Ինչևէ, վերադառնանք բուն թեմային։ Մեր ընդդիմադիրներն ու իրենց լրագրողները արդեն զզվացրել են իրենց որդեգրած կեցվածքով․ եթե իրենց յուրաինին են բռնում ու իրավական հետապնդում սկսում, ուրեմն անպայմանորեն դա քաղհալածանք է, իսկ բռնվողը՝ քաղ բանտարկյալ։ Ո՞վ է նման արտոնյալ կարգավիճակ մոգոնել ակԾիվիստների համար։ Ո՞վ է ասել, որ Գասպարին երաշխավորված անմեղ է․ նրան մեղադրանք է առաջադրված ու դատարանը հիմա պետք է քննի ներկայացվող փաստարկներն ու հակափաստարկները, իսկ եթե մարդն իրենց աննորմալի պես է պահում դատարանում, ապա բնականաբար պետք է պարզի նաև, թե որքանո՞վ է նա ադեկվատ ու պարզապես մեղսունակ։ Ի՞նչ իմաստ կա միանգամից հարայ-հուրույ անել ու մատուցել այս ամենը, որպես քաղաքական հետապնդում, կամ ոչ իրավաչափ գործողություն։