Վարդգես Գասպարիի դեմ կատարվածը շատ տմարդի և դաժան լինելուց բացի լիքը վատ բաներ է մատնում էդ միտքը հղացած մարդկանց մասին: Բայց առաջին հերթին՝ իրենց վախը:
Երևի, ժամանակն է, որ անցնեն կառավարման գիշերային ռեժիմի՝ ինչպես որ հին Երևանի վերջին մնացորդներն են գիշերները գողեգող քանդում, այնպես էլ ընտրությունները և լուրջ քաղաքական վճիռները թող խորը գիշերներով կայացնեն:
Փաստորեն, գլխի չընկան՝ Սահմանադրության մեջ հատուկ հոդված մտցնեին՝ Ով կարծում է, որ դեռ կարելի է և կարող է բողոքել ինչ-որ բանից, նա հոգեկան հիվանդ է:
... Տղամարդ եղեք, բաց թողեք Վարդգես Գասպարիին: Եվ եթե մեկն մեկը վախենում է՝ թող հենց բաց չթողնելուց վախենա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել