Տևական ստեղծագործական դադարից հետո, երաժշտական տեսահոլովակով է ներկայացել Սյուզի Մելիքյանը, ով վերջին շրջանում ավելի ակտիվ էր որպես դիմահարդար, քան որպես երգչուհի։ Իմաստ ունի՞ արդյոք վերլուծել այս հոլովակի ու երգի գեղագիտական արժեքը։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև այն, որ Սյուզի Մելիքյանը մակարդակի առումով էմպիրեյներում չէր սավառնում՝ դարի բացահայտումը չէ։ Սենսացիա չէր նաև այն, որ Սյուզի Մելիքյանը աստղեր չի քաղում երկնքից՝ իր ոկալով ու կատարած երգերի որակով։ Ի վերջո, եկեք ազնիվ լինենք ու իրերը կոչենք իրենց անուններով․ այնպես չէր, որ Սյուզի Մելիքյանի նախկին երգերն ու տեսահոլովակներն էին գլուխգործոց, որ մի հատ էլ հիմա զարմանանք, թե ինչու այս մեկը համալրեց «էստրադային աղբ» հաստափոր ցուցակը։
Այնպես որ, չեմ անձրացնի Ձեզ բողոքներով։ Ավելին, նույնիսկ կարելի է գովեստի խոսքեր ասել․ Սյուզի Մելիքյանն իրոք շատ սեքսուալ կին է, ով ունի գեղեցիկ ոտքեր, կուրծք ու մարմին, գրավիչ դիմագծեր ու առհասարակ՝ ցանկացած տղամարդ կերազեր նման կնոջ կողքը լինելու մասին։ Սակայն, այսքանով հանդերձ, նշանակո՞ւմ է արդյոք սեքսուալ արտաքին ունենալը՝ լավ երգչուհի լինել։ Ո՛չ, իսկ Սյուզի Մելիքյանի պարագայում՝ կրկնակի ոչ։
Սկսենք նրանից, որ վերջին հոլովակում Սյուզի Մելիքյանը ավելի շատ արտասանում էր, քան երգում։ Զվարճալի մանրունքներ էլ կային։ Մասնավորապես ժպիտ են առաջացնում այդ իբր գիշատիչ-սեքսուալ հայացքները, որ Սյուզիի մոտ այնքան կեղծ են ստացվում, որ ավելի շատ հիշեցնում են ջրի «լևի» գիծ հայտնաբերած ջրմուղի տեսուչի հայացք, քան կրքոտ «ծիգրիցայի», որպիսին մեզ փորձում է ներկայանալ Սյուզի Մելիքյանը։
Հետո, մի տեսակ անհասկանալի էր սեքսուալ կերպարի մատուցման ձևը։ Երիցս կրկնեմ, որ Սյուզին շատ թույն մարմին ունի, բայց բոլոր այն կադրերում, որտեղ նրա մարմնի ավելի մեծ մակերես էր երևում, կամ էլ նա էր ինչ որ դիրքերում, որոնց դեպքում «չափից դուրս շատ էր» լանջաբացվածք ու քղանցք երևում, տեսխցիկը նկարում էր երևի մի 20 մետրից։ Տպավորություն է, որ Սյուզին չի կարողացել կողմնորոշվի, թե հիմա սեքսուալ կնոջ է մարմնավորելու հոլովակում, թե «նամուսով ու պսակված աղջկա»։ Ասել է թե, Սյուզի ջան, կամ մարդավարի մարմինդ ցուց տուր, կամ էլ ընդհանրապես շեշտը մի դիր սեքսուալության վրա ու Ալլա Լևոնյանի զգեստապահարանից ինչ որ տարազոտ բան պարտքով վերցրա։
Այս տեսահալովակի ու երգի նաև խնդիրը նրանում է, որ հերթական անգամ ականատես ենք լինում մեր աստղիկների պրիմիտիվ մտածողության ու վաղուց արդեն իրեն սպառած հաջողության բանաձևին, որը լակոնիկ սահմանվում է հետևյալ կերպ․ 10-15 հազար դոլար ես հայթհայթում ու երգ ես պատվիրում։
Պետք է նշեմ նաև, որ երգի բառերը լսելիս, մի պահ բռանցրի ինձ այն մտքի վրա, թե ո՞վ է այդ անհավես գռդոնչին, որ նման պարզունակ տեքստ է գրել ու մի տեսակ չզարմացա էլ, երբ տեսա, որ Ավետ Բարսեղյանն է։ Ավետը վերջին շրջանում չի դադարում նման գռդոններ երկնելուց ու սկսում եմ կասկածել, որ ոչ թե ցածր վարձավճարների արդյունք է, այլ մուսան սպառվել է, իսկ դպրոցական շարադրությունների պաշարը հատել է։
Արդյունքում, ստացվել է մի անբովանդակ ու անհետաքրքիր երաժշտական տեսահոլովակ, որի գրոտեսկ բառոկկո-ռոկոկո ինտերիերը, ձանձրալի ու տափակ երգը, Սյուզիի աղքատիկ ձայնային տվյալներն դիսսոնանս են առաջացնում նրա սեքսուալ կերպարի հետ։ Դե ռաբիզ աղջիկ է հիմա, բոլորս էլ գիտենք այդ մասին։
Սյուզի Մելիքյանն էլ պետք է իմանա այս ամենի մասին ու նա ավելի ճիշտ կանի կենտրոնանա իր դիմահարդարման վրա, որովհետև այդ գծում գոնե իր հաստատուն շուկան ու պահանջարկը կունենա, իսկ պահանջներն ու հանրային ակնկալիքներրն իրենից այդքան խիստ չեն լինի։ Նույնիսկ կուրծքը ցույց տալ էլ պետք չի լինի՝ ոչ հեռվից, ոչ էլ մոտիկից, դե իսկ բեմի մասին նա ավելի լավ է մոռանա, առավել ևս, որ Սյուզին ինչպես կար կատարյալ միջակություն՝ երգեցողության ու արտիստիզմի առումով, այնպես էլ մնացել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել