ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն, դրամական փոխանցումներ ստացող հիմնական երկրից` Ռուսաստանից դրամական փոխանցումները Հայաստան 2015-ի դեկտեմբերին կազմել են 88,3 մլն դոլար` 2014-ի դեկտեմբերի 108 մլն դոլարի դիմաց: Նվազումը կազմել է 19,7 մլն դոլար: Նախորդող ամսվա նոյեմբերի 70,7 մլն դոլարի համեմատ էլ նվազումը կազմել է 17,6 մլն դոլար:
Դրամական զուտ ներհոսքը (ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը) Ռուսաստանից դեպի Հայաստան կազմել է 39,3 մլն դոլար անցյալ տարվա դեկտեմբերի 78,9 մլն դոլարի փոխարեն: Նվազումը կազմել է մոտ 40 մլն դոլար: 2015-ի նոյմեբերի 52,9 մլն դոլարի համեմատ եւս դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Ռուսաստանից նվազել է 13,7 մլն դոլարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել