Բաղդասարյանի խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀԿ-ն ակնհայտորեն չի պատրաստվում կրկին իր շալակի վրա պառլամենտ մտցնել ՕԵԿ-ին, իսկ դրսի հովանավորներ այս պահի դրությամբ չկան դեռ, որոնց աջակկցությամբ հնարավոր կլիներ ինչ որ բան անել։ Սակայն Արթուր Բաղդասարյանը էն գլխից էլ շուստրի տղա է եղել ու հայտնի է իր լպրծուն ռազմավարությամբ, դրա համար էլ առանց երկկար ծանրութեթև անելու՝ հիմնական խաղադրույք է արել ռուսական կողմից վրա, որովհետև հույս ունի զբաղեցնել պրոռուսական քաղաքական միավորի ազատ հարթակը ու դրա դիմաց ստանալ Ռուսաստանի զորակցությունը։
Ու թեև կան որոշակի հուշումներ (օրինակ՝ ՕԵԿ-ի համագումարը Ռոսսիա 24-ով լուսաբանելը), որ նա ռուսական վերնախավի որոշ շրջանակների հովանավորությունը կարողացել է ստանալ, առայժմ վաղ է դա որևէ լուրջ դերակատարություն կարող է ունենալ ՕԵԿ-ի ու անձամբ Բաղդասարյանի հետագա ճակատագրի վրա։ Ինչ խոսք, ռուսները հայտնի են իրենց փնթի հումանիտար քաղաքականություն վարելու հարցում ու ռուսական վենախավում միշտ կգտնվեն հիմարներ, որոնք բավականին լուրջ միջոցներ կուղղեն, որպեսզի սատարեն Անդրանիկ Նիկողոսյանի պես բռնաբար-մուտիլովշիկների, կամ էլ Արթուր Բաղդասարյանի պես քաղաքական անսկզբունք ավանտյուրիստների։
Ռուսները հավանաբար տեղյակ էլ չեն, որ նույն բաղդասարյանը ժամանակին Ֆրանսիական մի մեդիա ռեսուրսի տված իր հարցազրույցում հայտտարարել էր, որ Հայաստանի տեղը ՆԱՏՕ-ն է ու նույնիսկ ինչ որ ակտիվ գործունեություն էր սկսել Արևմտյան երկրների հետ՝ այստեղ իշխանության գալու փորձեր անելով, ինչից հետո, ինպես հիշում եք, Քոչարյանը նրան դավաճան էր որակել։
Ըսստ էության, Քոչարյանը կարող էր ոչինչ չասեր էլ, որովյետև վերջին 10 տարում Բաղդասարյանն ու իր քաղաքական միավորը ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ապացուցեն իրենց բացարձակ անսկզբունքայնությունն ու անհետևողականությունը և դա արել են այնքան արդյունավետ, որ հիմա Արթուր Բաղդասարյանի ու ՕԵԿ-ի համբացը չեն ռեաբիլիտացնի ոչ ռուսները, ո էլ անգամ կույս կանանց միավորումները, որոնց այդքան ոգևորել էր ՕԵԿ-ի ռեբրենդինգը։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/02/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել