Կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության իրագործման համար կենսական նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը:
Առաջիկա նիստում կառավարությունը կքննարկի միանգամից երկու՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ծրագրերը:
Ակնկալվում է, որ մարզերի զարգացման միջնաժամկետ ծրագրերի ընդունումը և դրանց կենսագործումը ապահովելով մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, կխթանի համայնքների շարունակական և համաչափ զարգացումը, կնպաստի մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները:
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, ինչով պայմանավորված կբարելավվեն մարզերի բնակչության սոցիալ-տնտեսական պայմաննրերը, կկրճատվի գործազրկությունը: