Արամ Մանուկյանն աչքիս լուրջ է ընդունել Գալուստ Սահակյանի հայտնի խոսքը՝ ԱԺ ամբիոնը չքաղաքականացնելու մասին: Դրա համար էլ ըստ երևույթի նա փորձեց անրադառնալ հայկական մենթալիթեթային որոշ խնդիրների: «Բարևելուց Չհամբուրվել» քաղաքացիական նախաձեռնությունը շուտով կփակի երկրից երկինք ճանապարհը և կպահանջի որպեսզի պատգամավորները չհամբուրվեն: Այ ախպեր ինձ առհասարակ չի հետաքրքրում կհամբուրվեք, թե չէ, ջուր ծեծոցու փոխարեն գործ արեք:
2-3 շաբաթ է ինձ մի տեսակ անպաշտպան էի զգում, փողոցով չէի ցանկանում քայլել, դե վախենում էի, բայց երեկվանից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ, ես արդեն պաշտպան ունեմ: ՄԻՊ-ը հայտնի է: Դե ինչ նրան ցանկանանք խաղաղ պաշտոնավարում, չնայած խաղաղ պաշտոնավարման ակնկալիք թող չունենա մեր նոր պաշտպանը: Շուտով 2017 թվականն է, խորհրդարանական ընտորթւոյւններն են: Ուրախ կյանքն ապահովված է:
«Պրոֆեսիոնալ լրագրողը չպետք է ծիծաղի հաղորդման ժամանակ», այսպիսի մի արտահայտություն լսեցի երեկ: Բա ի՞նչ անես, երբ Ռենկառնացիային միացածների անունները մեկը մեկից պաթեթիկ է ու խնդալու են: Հետո էլ կասեք, որ մարդ լինելն է կարևոր: Դե դրանից հետևություն, եթե մարդ ես, ուրեմն այդ ՀԿ-ների անունները միայն ծիծաղ կարող են աառաջացնել: