Տեղական արտադրությամբ զբաղվող ցանկացած ընկերություն արժանի է ուշադրություն, նամանավանդ երբ այդ արտադրությունը կազմակերպվում է հեռավոր մարզերում: Այսպիսի մի արտադրություն գործում է Գորիսում և զբաղվում է եռաչափ տպիչների արտադրությամբ: Վերջիններս 2015թ-ի սեպտեմբերին ստանձնել են եռաչափ տպիչների արտադրությունը, որոնք օգտագործվում են ինժեներական լաբորատորիաներում:
Ճիշտ է, տպիչները հայկական արտադրության են, բայց նախագծի հեղինակները իրենք չենք. հիմքը Reprap Prusa Mendelն է: Հատկանշական է, որ ընկերությունը փորձում է նաև մոդիֆիկացնել և զարգացնել որոշ դրույթներ, ինչպես նաև ունենալով այս փորձը` նախապատրաստվում են թողարկել սեփական մոդելները:
Վերը նշված եռաչափ տպիչներով հնարավոր է հեշտությամբ մոդելավորել և տպել զանազան կենցաղային իրեր, որոնց արժեքը`կախված չափից, կարող է լինել 500-5000 դրամ։
Տպիչների արտադրության հետ մեկտեղ՝ ընկերության ղեկավարները նշում են, որ իրենց առաջնային առաքելությունն են համարում նպաստել Գորիսում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես, պատրաստվում են ստեղծել web ծրագրավորման թիմ: