Օրերս լայն արձագանք էր ստացել խաղողի օղու արտադրության համար սահմանված պետտուրքի էժանացումը շուրջ 300 անգամ` 1.5մլն-ից 50000 դրամ դառնալը: Վերջինիս մասին շատ մասնագետներ հայտնեցին իրենց կարծիքը և փաստ է, որ այս քայլը կնպաստի տվյալ ոլորտի զարգացմանն ու ընդլայնմանը, ինչն էլ կբերի աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաև կթուլացնի շուկայում խաղողի լճացման հնարավորությունը:
Այսօր արդեն մամուլից տեղեկանում ենք, որ Հայկական վանակատի (օբսիդիան) պետական տուրքն այսուհետ 10 մլն դրամի փոխարեն կկազմի տարեկան 100 հազար դրամ: Ստացվում է, որ այս դեպքում էլ պետտուրքը նվազում է շուրջ 100 անգամ:
Բավականին երկար ժամանակ է, ինչ վանակատն օգտագործվում է հուշանվերների, շինարարության արտադրության բնագավառում, սակայն այսօր տեղական ընկերությունները փաստի առաջ են կանգնել, քանի որ շահագործվող հանքավայր չկա։
Վերը նշված որոշումը կլուծի հիշյալ խնդիրը և պետտուրքի այսպիսի մատչելիության պայմաններում կսկսեն շահագործվել նոր հանքավայրեր, ինչն էլ կաշխույժացնի շուկան: