chexiaAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև նախատեսվում է կնքել ռազմատեխնիկական համագործակցության  համաձայնագիր:

Համաձայնագրի կնքմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրով նախատեսվում է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, նորոգում, արդիականացում, շահագործում և տեխնիկական սպասարկում, ռազմական նշանակության թույլատրված արտադրատեսակների արտադրության կազմակերպում, արտադրանքի հետազոտում և մշակում: Իրականացվելու է նաև մատակարարման համար նախատեսված ռազմական արտադրանքի որակի հսկողության ապահովում, մասնագետների և տեխնիկական անձնակազմի ուսումնական հաստատություններում պատրաստում:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում առանձին պայմանագրերի կնքմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել