Էսօր մեդիահիշողույթյունների գիրկն եմ ընկել, հատ-հատ հիշում եմ, որ "լրագրողը" ժամանակին ինչ ա ասել ու արել:
Հիմա ասածս ինչ ա, ինչքան Թոխմախի Մհերն ա ազգընտիր պատգամավոր ու ազգի սերուծք, էտքան Փայլակն ա լրագրող:
Ու իսկական ընդդիմությունը, ոչ թե այն է , ինչ մենք պատկերացնում ենք, այլ իշխանության տարբեր հատվածների անասելի գզվռտոցն ա ու գզվռտոցից սնվող ու իրենց լրագրող կոչող անձինք:
Ու որ երկրի հերն ա շարունակ անիծվում, մեղավոր են ոչ միայն վերևում նստածները, այն նրանց շահերը սպասարկող բազմաթիվ սոված ու աչքածակները:
Իշխանավորներ ջան, հերիք ա իրար մեջի հարցերը, չերեզ ԶԼՄներ իրար քրֆելով պարզեք` ձեռի հետ բուծելով ու ուտացնելով լրագրողության վրա որպես արվեստ խաչ գրողների բանակը:
Պատվերների ու ջեբի լրագրողներին պահելուն ուղղված գումարն էլ ուղղեք արտադրության ոլորտ, հաստատ երկրի համար ավելի պիտանի բան կանեք: Գոնե բյուջեում մի երկու կոպեկ կավելանա: Չեք հսկանում, որ հիմա բյուջեն դատարկ ա, ինչի համար եք իրար մորթում:
Կավելանա ու այդ ժամանակ նոր սկսեք իրար ուտել: Որ իմաստ լինի գոնե: