Եվ մեկ հեղինակավոր արմտյան վերլուծականը անդրադարձել է Առաջին համաշխարհայինի ավարտին Մերձավոր Արևելքի գծվող սահմաններին, ու մասնավորապես Սևրի պայմանագրին, համաձայն որի այսօրվա Թուրքիայի զգալի մասը պետք է անցներ Հայաստանի Հանրապետությանը։ Foreign Policy ամսագիրը գրել է, այն մասին, որ Թուրքիայի ազգայնականների համար Սևրի պայմանագիրը իրենից ներկայացնում է մղձավանջի պես մի բան, որը նրանք փորձել են չեզոքացնել ժամանակին Լոզաննի պայմանագիր կնքելով (https://foreignpolicy.com/…/sykes-picot-treaty-of-sevres-m…/)։
Օրերս The Atlantic Council-ն էր անդրադարձել ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված խմբին, որը ուսումնասիրել ու առաջարկել է տարածաշրջանի այնպիսի սահմններ, որոնք կլինեն պատմականորեն հիմնավորված ու տեղի բնակչության համար ընդունելի, ու այստեղ նույնպես հայ-թուրքական սահմանը չպետք է անցներ Ախուրյանով, ինչպես այն սահմանվեց 1920 Մոսկվայի պայմանագրի արդյունքում։
Հետաքրքիր է, որ պայմական այս իրողությունները այսօր մոռացության չեն մատնվել, ու ռուս-թուրքական հնարավոր պատերազմի համատեքստում դառնում են ակտուալ, ինչպես մեկ դար առաջ։
Այսօր Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայում դադարեցնելու հակամարտությունը։ Զինադադարը չի վերաբերվում Իսլամական Պետությանը, ու վերջինիս դեմ կընթանա համատեղ պայքար։ Ես մեծ հույսեր չունեմ նման իրավիճակում նման ոչ ստույգ սահմանումներով փաստաթղթերին։ Կապրենք, կտեսնենք։