Ladynews.am-ը գրում է.

Կարելի՞ է արդյոք հասկանալ կնոջ էությունը նրա նախընտրած շրթներկի գույնով: Այո կարելի է: Ժամանակն է գտնել կապ շրթներկի նախընտրած գույնի և կնոջ բնավորության միջև:

Կարմիր շրթներկը բնորոշում է գեղեցիկ սեռի ներկայացուցչին որպես կրքոտ, բայց տարակուսող: Նրա արտաքին կերպարը կաղապար է, որի տակ հաճախ թաքնվում են կրքոտ հրաբուխներ: Եթե չեք վախենում բուռն զգացմունքներից, ապա կարելի է ռիսկի դիմել և մտնել կարմիր շրթներքով կնոջ հոգու խորքը:

Զուսպ վարդագույն և այլ բնական երանգների շրթներկ նախընտրող կինը փորձում է կյանքին լավատեսորեն նայել: Սակայն երբեմն այսպիսի լեդիի մոտ լինում են անտարբերության և կյանքից համընդհանուր դժգոհության նոպաներ: Այդ րոպեներին նրա մոտ ոչ միայն վառ տպավորությունների պակաս է, այլ նաև մարդկային ջերմության և սիրո:

Եթե կինը ավելի շատ նախընտրում է նարնջագույն կամ դեղձի գույնի երանգով շրթներկ, դա խոսում է այն մասին, որ նա ունակ է իր հետևից տանել մեծ թվով մարդկանց: Եվ, եթե այսպիսի կինը դեռ ղեկավար չէ, ապա նա ունի դրա համար բոլոր նախադրյալները:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել