Շատ տարիներ առաջ, երբ խիստ արդիական էր ազգային գաղափարախոսության փնտրտուքը, կար տեսակետ, որ ազգային ինքնահարգանքն է ընկած բոլոր այդ տեսակի գաղափարախոսությունների հիմքում: Ազգային ինքնահարգանքի իսպառ բացակայությունն է, որ իշխանավորներին մղում է հակվել առուփախի մտայնությանը, իսկ հպատակներին՝ թքել ամեն ինչի վրա ու հեռանալ Հայրենիքից: Մարդիկ գնում են ոչ առավելապես լավ կյանքի և արդարության ետևից (արդարություն ոչ մի տեղ չկա), այլ որովհետև օտարի անարդարությունն ավելի հանդուրժելի է, քան յուրայինինը: Մեռնում է ազգային ինքնահարգանքը մեր մեջ, դժբախտաբար: Իսկ ի՞նչ էր սովորեցնում Գարեգին Նժդեհն իր գործով ու գրքերով, Պետրոս, որոնցից որևէ մեկը հազիվ թե մինչև վերջ կարդացած լինի նա, ով Մեծ Հային համեմատում է Նիցշեի հետ և առավել ևս հայտարարում, թե Նժդեհն արդիական չէ: Ի տարբերություն Նիցշեի, որ Գերմարդուն էր փնտրում ընդհանրապես, Նժդեհն ազգային հպարտություն էր սովորեցնում, առանց որի անհնար է ազգային ինքնակազմակերպումը: Եվ ընդամենը: Նա իր կյանքով ու գործով ապացուցեց, թե դա ինչպես է տեղի ունենում: Այնպես որ, ով Նժդեհից է խոսում, թող նախ իր ներքին Ես-ի հետ բանավիճի ու հաղթելուց հետո նոր միայն մտքերը բարձրաձայնի:
Պետրոս Ղազարյանի գրառումը կարող եք տեսնել`այստեղ



