Խոյ

Մոտ ժամանակներս դուք կիրականացնեք այն, ինչ ծրագրել եք, սակայն այն միանգամից չի լինի, պետք է ուշադիր լինեք ձեր քայլերում: Այսօր դուք կհանդիպեք ձեր հին ընկերներին, որոնց հետ դուք կբանակցեք գործունեության մասին: Ձեզ կարվեն գայթակղիչ առաջարկներ` փոխելու համար աշխատատեղը: Բայց այդպիսի դեպքում չչարաշահեք ձեր ընկերներին, քանի որ հնարավոր է հարաբերությությունների վատթարացում:

Ցուլ

Լավ օր են կանխագուշակում աստղերը Ցուլերի համար:  Անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Օրը կընթանա այնպես, ինչպես դուք եք պլանավորել: Սակայն կեսօրին հնարավոր է դժվարություններ առաջանան այն մարդու կողմից, ում շատ էիք վստահում: Օրը բարենպաստ է ձեր սիրելիի հետ հարաբերություններում:

Երկվորյակ

Կարող ես դժվար խնդիրներ լուծել, սակայն դրա համար պետք կգա ոչ միայն քո, այլեւ մտերիմ մարդկանց փորձը: Հնարավոր է սիրելի անձնավորությունդ անակնկալներ մատուցի: Միգուցե ստանաս ամուսնության առաջարկություն:

Խեցգետին

Դու կարողանում ես քո կողմը գրավել մարդկանց, հեշտությամբ համոզել նրանց: Կարող ես ստորագրել կարեւոր փաստաթղթեր, համագործակցել ազդեցիկ մարդկանց հետ: Ֆինանսական հարցեր լուծելիս սառնասիրտ եղիր, իսկ զգացմունքներդ օգտագործիր ռոմանտիկ հանդիպման ժամանակ:

Առյուծ

Քո առջեւ նոր հնարավորություններ կբացվեն: Խորհուրդ է տրվում լսել իմաստուն մարդկանց խորհուրդները: Քիչ հավանական է, որ այսօր կլինեն դրամական մուտքեր: Բարենպաստ օր չէ անձնական հարցեր լուծելու, ինչպես նաեւ նվերներ գնելու համար:

Կույս

Օրը բարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են նոր կյանք սկսել: Դու պատրաստ ես նոր փոփոխություններ մտցնել քո կյանք: Անձնական հարաբերությունները վատ չեն, սակայն նոր զարգացումներ չեն սպասվում:

Կշեռք

Հիանալի օր է բարդ հարցեր քննարկելու համար: Չի բացառվում գործնական բնույթի առաջարկներ ստանաս, ինչպես նաեւ լինեն դրամական մուտքեր: Երեկոյան կարող ես լուծել ընտանեկան հարցեր:

Կարիճ

Բավականին հանգիստ օր է: Հնարավորություն կստեղծվի հարթել հարաբերություններդ գործընկերներիդ հետ: Ներդաշնակ կզարգանան հարաբերություններդ մտերիմներիդ հետ: Ինչ ծրագրել եք, այն հաջող կերպով կընթանա: Պարզապես պետք է համբերատար լինեք:

Աղեղնավոր

Վատ օր չէ, հատկապես մասնագիտական տեսանկյունից: Քո գործընկերները հնարավոր է դառնան իսկական ընկերներ, միայն շնորհիվ այն բանի, որ կարողանում ես քո կողմը գրավել նրանց և վստահություն ներշնչել:

Այծեղջուր

Ուշադրություն դարձնելով մանրուքներին՝ կկարողանաս խույս տալ խնդիրներից: Կեսօրին իրավիճակը կփոխվի, եւ դու քեզ ավելի լավ կզգաս, եթե նույնիսկ առավոտյան տրամադրության անկում լինի:

Ջրհոս

Հիանալի օր է գործնական տեսանկյունից. կկարողանաս լեզու գտնել գործընկերներիդ հետ եւ համատեղ աշխատանք սկսել: Օրը հարմար է գործուղումների, ինչպես նաեւ ռոմանտիկ ճանապարհորդության համար:

Ձկներ

Չի բացառվում, որ հաջողությունը քեզնից երես թեքի: Քեզ կանհանգստացնեն ֆինանսական խնդիրները, այսօր ստիպված կլինես տնտեսել գումարդ: Այնուհանդերձ, կարող ես հաճելի անակնկալ մատուցել սիրելիիդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել