Աշխարհն՝ աշխարհով, իսկ Լիսկան իր գիտության ձիրգով։ Մարիոտի չուլանում գիտական թեզը պաշտպանած մեր պանծալի պատմամշակութային գիտությունների ոկտորը հիմա էլ նոր տիտղոս է նվաճել հիմա՝ դառնալով Գորիսի համալսարանի կառավարման խորհրդի նախագահ։ Ու միայն Աստված գիտի, թե Լիսկայի ինչին է պետք այդ կարգավիճակը, բացի զուտ անհուն փառասիրությունից ու գավառական չտեսությունից։
Ես ամենևին չեմ զարմանա, որ ադեն մոտ ժամանակում իմանանք, որ անսպասելիորեն նույն համալսարանի պրոռեկտոր, կամ ամբիոնի վարի, կամ էլ դեկան նշանակվի մինի-Լիսկան՝ Տիգրան Խաչատրյանը։ Ու ինչպես միշտ, կգտնվեն ստրկամիտ տխմարներ նույն համալսարանում, ովքեր առանց ամոչելու ու դեմքները պադոշ սարքած կբարբաջեն այն մասին, թե ինչ լուսավոր ու գիտության ծարավով համակված պատանի է այս պատանի մոլագարը։
Սակայն այս ամենում ոչ պակաս ուշագրավ է նաև ԿԳՆ դիրքորոշումը։ Փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ասել է, «Ինքը շատ ներդրումներ Է արել համալսարանում, ինքը նայում Է համալսարանը»։ Փաստորեն, ըստ փոխնախարարի, ԲՈՒՀ-ի նկատմամաբ կիրառել է кто угощает, тот и танцует девушку տրամաբանությունը։ Կամ էլ, ինչո՞ւ ոչ, փաստորեն ԿԳ փոխնախարարի համար համալսարանը հասարակաց տան պոռնիկի պես մի բան է և ով վճարում է, նա էլ տիրություն պետք է անի։
Ի՞նչ ասեմ, կեցցե Լիսկան, կեցցե Կրթության ու Գիտության նախարարությունը։ Սյունյաց լեռները այսպիսի գիտելիքահեն ու հավակնոտ մարզպետ եռ չէին տեսել։