Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվությունը կազմել է 5,5 %: Վերջին երեք տարիների ընթացքում սա լավագույն ցուցանիշն է այդ ամսվա համար:
Ինչ վերաբերում է տնտեսության ճյուղերին, ապա այստեղ առաջատարը արդյունաբերությունն է: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ այս ոլորտի արտադրանքի ծավալները աճել են 15,7 %-ով: Աճ է գրանցվել նաև շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում, համապատասխանաբար՝ 5,1 և 1,5 տոկոսով:
Հունվարին ավելացել է նաև միջին անվանական աշխատավարձը, որը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 3,5 % աճ:
Ինչ վերաբերում է պետական հատվածի աշխատավարձերին, ապա այստեղ ավելացումը կազմել է 4,7 %: 1,8 %-ով ավելացել է նաև մասնավոր հատվածի աշխատավարձը:
Ոչ պակաս կարևոր է նաև գնողունակության ցուցանիշը, որը ևս դրական միտում ունի: