Վերջին շրջանում ակտիվ քննարկումների առիթ էր հանդիսացել ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների համար գործող տուրերի ու վճարումների հարցը: Օրերս ՀՀ կառավարությունը հստակեցրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող և Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար գործող իրավակարգավորումները և բացառել հնարավոր տարընթերցումները:
Վերը նշված որոշման համաձայն ԵԱՏՄ-ի անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը՝ 200 հազար դրամը հարկային հայտարարագրեր չեն ներկայացվելու և մաքսային վճարներ չեն գանձվելու: