Խոյ
Օրը տրամադրում է հանգիստ կենսակերպի, հարմար է հանգստի և դրական էմոցիաների միջոցով էներգիայի կուտակման համար: Չի խանգարի լիարժեք քունը: Դրական հոգեբանական ազդեցություն կգործեն բնության գեղեցիկ լանդշաֆտները, ցածրաձայն երաժշտությունը: Վատ օր չէ այն Խոյերի համար, ովքեր հետաքրքրվում են լուսանկարչությամբ: Անձնական հարաբերություններում շատ կարևոր են կապվածությունը, ընդհանուր հիշողությունները և փոխադարձ վստահությունը:
Ցուլ
Ցուլերին այս օրերը թույլ են տալիս վերականգնել ներքին ներդաշնակությունը, ինչպես նաև կարգավորել և հստակեցնել հարաբերությունները: Այսօր սրվում է ինտուիցիան, բարձրանում է տարբեր նշանների նկատմամբ ուշադրությունը: Ձեր երևակայած ապագայի պատկերն ընդհանուր առմամբ ճիշտ կլինի: Ամուր և հուսալի հարաբերություններն ավելորդ հստակեցման կարիք չեն զգա: Հոգեպես և զգացմունքայնորեն մտերիմ զույգերը կես խոսքից կհասկանան միմյանց:
Երվկորյակ
Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս խնայել խոսքային էներգիան: Չարժե այն ծախսել դատարկ խոսակցությունների, պատահական մարդկանց հետ շփումների, վաղաժամ հայտարարությունների և խոստումների վրա: Եթե այսօրվա համար ինչ-ինչ ծրագրեր ունեք, գործե՛ք համակարգված, անշտապ` հաշվի նստելով ստեղծված իրավիճակի և հոգեբանական մթնոլորտի հետ: Բացառված չէ, որ ձեր ֆիզիկական բացակայությունն իրադրության վրա ավելի ուժգին ազդի:
Խեցգետին
Խեցգետիններն իրենց հարմարավետ կզգան և լավ կհանգստանան, եթե հետևեն հանգստյան օրերի մշտական ծրագրին: Այս օրերին կարող եք ինքներդ ընտրել այն ռեժիմը, որը լիովին կհամապատասխանի ձեր խառնվածքին: Շատ Խեցգետինների համար այս օրերին կարևոր է կյանքի ոչ նյութական բաղկացուցիչը: Օրը հարմար է սրբավայրերում էքսկուրսիայի, եկեղեցական պատարագների ներկա գտնվելու, հոգևոր ավանդույթներ ուսումնասիրելու համար:
Առյուծ
Առյուծներին օգտակար կլինի առավելագույնս կտրվել արտաքին էֆեկտներից և կենտրոնանալ դեպքերի ներքին բովանդակության վրա: Շատ Առյուծների համար դա ավելի հեշտ կլինի, եթե գտնվեն հատուկ մթնոլորտում, որը չի հիշեցնի առօրյա անցուդարձը: Նման մթնոլորտ կարող եք գտնել տանը, բնության մեջ, պատկերասրահում, թանգարանում կամ այլ վայրում, որը հարմար է խորհելու համար: Չարժե այսօր առաջին ժամադրություն նշանակել:
Կույս
Օրը հիանալի կանցնի այն Կույսերի համար, ովքեր ունակ են զգալ ուրիշների էմոցիոնալ վիճակը և ժամանակին լռել: Օրվա ընդհանուր տրամադրությունը կարող են թելադրել ընդհանուր հիշողությունները: Անձնական հարաբերություններում մեծ դերակատարություն կունենա հոգևոր կապվածությունը կամ կենցաղային սովորությունը: Բացառված չէ, որ կարոտեք նախկին հարաբերությունները` առավել ևս, եթե վստահ չեք ներկայիս կողակցի ընտրության մեջ:
Կշեռք
Օրվա մթնոլորտը հարմար է այն Կշեռքների համար, ովքեր նախասիրում են միայնություն, մեկ զբաղմունքի վրա կենտրոնացում կամ խորասուզում իրենց երևակայությունների վիրտուալ աշխարհ: Շատ Կշեռքներ կձանձրանան, քանզի արժանի զրուցակից չեն ունենա: Լավ ելք կարող է լինել ձեր մտքերն ու զգացմունքներն օրագրում գրի առնելը: Այսօր օգտակար կլինի սննդում չափավորությունը, միօրյա թեթև դիետան:
Կարիճ
Այսօր ոչ բոլոր Կարիճներն արագ կհարմարվեն իրադրությանը: Առաջընթացը կդանդաղեցնի երկար ամիսներ կուտակված իներցիայի ուժը: Արդյունքը կարող է լինել գործարքի կորուստը կամ այլ բացթողված հնարավորություն: Բարեբախտաբար, այսօր բազմաթիվ հնարավորություններ կան իրադարձություններին հետևելու և տարածության մեջ օպերատիվորեն տեղաշարժվելու: Իրադրությունում արագ կողմնորոշվել կօգնի խելամիտ օգնականը:
Աղեղնավոր
Աղեղնավորներին օգտակար կլինի գտնվել տանը կամ այլ վայրում, որտեղ կա անդորր և պաշտպանվածություն: Միայնությունը կարելի է օգտագործել հանգստի կամ ինտենսիվ ներքին կյանքի համար: Այսօր ուժեղ են անհանգստությունները, սակայն էմոցիաների ալիքն անհրաժեշտ է վերահսկել: Եթե հոգում չկա խաղաղություն, կարելի է սկսել անձնական տարածքի մաքրությունից: Արտաքին հարդարանքը կխթանի ներքին կայունության որոնումները:
Այծեղջյուր
Այծեղջյուրները ճիշտ կանեն պաշտպանվել ցանկացած կոպիտ ներգործությունից, որպեսզի բացվեն ավելի նուրբ ազդեցություններին: Այսօր չարժե բացահայտ ցուցադրել ուժգին զգացմունքները: Ստվերը և հովն ավելի օգտակար կլինեն, քան ուժգին արևի տակ գտնվելը: Գեղեցիկ բնապատկերը, նկարը, երաժշտությունը ձեր հոգուն խաղաղություն կհաղորդեն, ինչը դրական կանդրադառնա ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:
Ջրհոս
Ջրհոսներին չի վնասի սննդի և ծախսերի մեջ չափավորությունը: Չի խանգարի վերահսկել անհանգստությունները: Դա հատկապես կարևոր է, եթե դուք կասկածամիտ եք և հակված եք խորասուզվել տհաճ հիշողությունների մեջ: Բացասական էմոցիոնալ ֆոնը կարող է հանգեցնել չգիտակցված ոչ ադեկվատ գործողությունների, օրինակ` ձեր ինքնազգացողության համար վնասակար մթերքների չարաշահման կամ հակառակը` օգտակար սննդից հրաժարման:
Ձկներ
Շատ Ձկների այսօր հատուկ կլինի պասիվությունը: Շատերի պահվածքի վրա կազդի համոզմունքների համակարգը կամ մասնագիտության թելադրած կենսակերպը: Բացառված չէ էմոցիոնալ փակվածությունը: Հնարավոր է, որ հպարտության պատճառով չցանկանաք կիսվել ձեր զգացմունքներով, կամ որոշեք, որ ձեզ չեն հասկանում: Եթե բացվելու հնարավորություն չկա, կարող եք հաճելի օր անցկացնել միայնության մեջ` բավարարվելով ձեր սեփական հարուստ ներաշխարհով: